Լենցովը մեկնում է Բաքու․ ի՞նչ է ասել նա Արցախի իշխանություններին

 Լենցովը մեկնում է Բաքու․ ի՞նչ է ասել նա Արցախի իշխանություններին

«Արցախի իշխանությունները զրույց են ունեցել նորանշանակ Լենցովի հետ։ Լենցովը ասել է, թե բանկացությունների համար մեկնում է Բաքու, չորեքշաբթի պիտի հանդիպումներ ունենա։ Հիմա այսինքն ռուսները ասում են՝ մինչև չորեքշաբթի սպասեք, բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, որպեսզի ինչ-որ բանի ամեն դեպքում կարողանանք հասնել»։ Այս մասին Արցախում՝ Ազատամարտիկների պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ հայտարարեց «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Ադրբեջանցիներն ապրիլի 23-ից, հիշեցնենք, փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը,  ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Արցախցիներն այս պահին մեծ հանրահավաքի են պատրաստվում, սակայն օրը դեռևս որոշված չէ։