Գնում ենք Քոչարյանի գրասենյակ․ թող գա առաջնորդի մեզ

Գնում ենք Քոչարյանի գրասենյակ․ թող գա առաջնորդի մեզ

Քաղաքացիները շարունակում են Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ քիչ առաջ հանրահավաք էր հրավիրվել։ 5165-ի հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացրեց իրենց օրակարգը, ասաց, որ վաղվանից պետք է շենքեր շրջափակվեն, գործադուլ ու դասադուլ անել։ Միտքը սակայն քաղաքացիներին դուր չի եկել, նրանք պնդում են, որ դրա ժամանակ չէ, իրենց ուժեղ առաջնորդ է հարկավոր այս պահին։

«Անտեր ենք մնացել։ Ուրիշ ոչ մեկը չի կարա հանի էս վիճակից էս երկիրը։ Եկեք, հավաքվեք, գնումե ենք Քոչարյանի գրասենյակ։ Ուրիշ տարբերակ չկա էլ, մենակ ինքը կարա»,- նշեց քաղաքացիներից մեկը։

«Էս պահին նրանից բացի մենք ուրիշ լիդեր չունենք։  Գնում ենք գրասենյակ, վերջ, ինքը հաստատ ընդեղ կգա»,- հավելեց նա: