Թուրքերը սպանել են PKK-ի առաջնորդներից մեկին․ ո՞վ է զինյալ կինը

Թուրքերը սպանել են PKK-ի առաջնորդներից մեկին․ ո՞վ է զինյալ կինը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրքում ոչնչացրել է PKK ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին՝ «Թեքոշին Ջիզրե» ծածկանունով Այշե Արսլանին։

Այս մասին տեղեկություն է տարածել թուրքական գերատեսչությունը, գրում է ԱՊԱ-ն։

Նշվում է, որ Այշե Արսլանը PKK ահաբեկչական կազմակերպությանն է միացել 2004 թվականին։

Նախկինում նա ​գործում էր Թուրքիայում՝ «Թեքոշին Ջիզրե» ծածկանունով, իսկ 2014 թվականին՝ ահաբեկչական կազմակերպության սիրիական թեւի՝ PYD/YPG-ի կազմում։