Այլ

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան

«Ընտրարշավի ընթացքում և հատկապես հետընտրական հատվածում Նիկոլ Փաշինյանի կեցվածքն, անշուշտ, ունի նախ քաղաքական դրդապատճառներ: Սակայն պակաս կարևոր չէ, կարծում եմ, նաև անձի հոգեբանական բնութագիրը:

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ, էկզալտացված և անադեկվատ պահվածքին: Նրա այդպիսի կերպարային ֆենոմենը, ինչպես նաև իր կողմից հերթական անգամ քաղաքական հետապնդման ենթարկվելու հետևանքով բանտախցում առաջացած ազատ ժամանակը ճանապարհ հարթեցին պսիխոպաթիկ երևույթնորի մասին լրացուցիչ գրականություն ուսումնասիրելու:

Ուստի, թույլ տվեք ձեզ ներկայացնել հոգեբան Ռոբերտ Հայերի կողմից հեղինակած գրքում («Лишенные совести. Пугающий мир психопатов» 2007թ.) առաջարկվող մեթոդական ստանդարտը մասնագիտական առումով գնահատելու այս կամ այն քաղաքական կամ պատմական ֆիգուրի պսիխոպաթիկ գծերը:

Մասնագետները ընդհանուր առմամբ տարբերակում են 20 բնութագրիչ, իսկ մաքսիմալ հնարավոր բալը այդ սանդղակով 40-նն է: Հարկ է նշել, որ միջին մարդը հավաքում է մոտ 5 բալ:

Ձեր գործը հեշտացնելու նպատակով ձեզ եմ ներկայացնում այդ բնութագրիչները՝ խմբված 14 կետերի մեջ:

Ինքս ոչ մի գնահատական չեմ պարտադրելու կամ արտահայտելու: Զուտ տալու եմ բնութագրիչը և թողնեմ ընթերցողին՝ իր բազմոցին կամ օֆիսային սեղանին ինքնուրույն պատասխանելու հարցադրմանը:

Եվ այսպես՝

1.Մակերեսային է, թեթևսոլիկ-համակրելի, խելացի, սեփական մտքերի հստակ ձևակերպմամբ:

2.Գերաճածած ինքնագնահատական, նարցիսիզմ:

3.Վաղ մանկական հասակում վարքային խնդիրներ:

4.Չունի խիղճ, չունի մեղավորության կամ զղջման զգացողություն:

5.Չունի էմպատիա, անհաղորդ է և հակված բռնությանը:

6.Մշտական ստախոսության, խաբեության և մանիպուլյացիաների հանդեպ հակում:

7.Անհուսալի, սեփական գործողությունների հանդեպ պատասխանատվությունից խուսափում:

8.Անկանոն սեռական կապեր

9.Մակաբուծում, այլոց հաշվին ապրելու հակում:

10.Իմպուլսիվ վարքագիծ, խթանվելու մշտական պահանջարկ:

11.Երկարաժամկետ և իրատեսական պլանավորման անկարողություն:

12.Մակերեսային էմոցիաներ, վախի բացակայություն:

13.Արվեստի նկատմամբ անընկալունակություն:

14.Երկարատև հարաբերություններ կառուցելու և նվիրված լինելու անկարողություն:

Ահա այն մասնագիտական, թեթևակի ադապտացված մատրիցան, ըստ որի՝ յուրաքանչյուրը կարող է ինքը գնահատել՝ պսիխոպա՞թ է արդյոք Փաշինյանը կամ որևէ այլ «կրքոտ» հռետոր:

Հ.Գ. Ազնիվ կլինեք գնահատելիս: Ի դեպ, ձեր պատասխաններն ու գնահատականները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում:

Հ.Գ.1. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

17.06.2026թ.

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image