«Հրապարակ». Շարքային Ղազարյանի գործով բերման են ենթարկվել սպաներ

«Հրապարակ». Շարքային Ղազարյանի գործով բերման են ենթարկվել սպաներ

Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմանախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քանի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում:

Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն, եւ քննություն է ընթանում։ Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում։