Քաղաքականություն

Պատգամավորների վոյաժները շարունակվում են՝ Փարիզ, Վիլնյուս, Թբիլիսի

Պատգամավորների վոյաժները շարունակվում են՝ Փարիզ, Վիլնյուս, Թբիլիսի

Ազգընտիրների գործուղումները շարունակվում են։ ԱԺ նախագահի կարգադրությամբ մայիսի 10-12-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Համաձայն կարգադրության՝ ՔՊ-ական պատգամավորը կմեկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար։ Մայիսի 21-24-ն էլ նույն՝ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստերին մասնակցելու համար Փարիզ կմեկնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար էլ  մայիսի 17-18-ը Թբիլիսի (Վրաստան) կմեկնեն  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս  Խանդանյանն ու նույն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը։ Իսկ Մարիա Կարապետյանն էլ կզբաղվի աշխարհի ապագայի հարցերով․ մայիսի 11-14-ը «Աշխարհի ապագան» խորագրով գլոբալ խորհրդարանական կոնգրեսին մասնակցելու համար պատգամավորը կգործուղվի  Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image