Քլոյանի տեղամասի պարկը կիսաբաց է եղել, նրան տուգանք է սպառնում մինչեւ 300 հազար ՀՀ դրամ

Քլոյանի տեղամասի պարկը կիսաբաց է եղել, նրան տուգանք է սպառնում մինչեւ 300 հազար ՀՀ դրամ

Շարունակվում է 2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի շարք տեղամասերի ձայների վերահաշվարկը։ Թիվ յոթ ընտրատարածքային հանձնաժողովում ներառված 7/7 ընտրատեղամասում ևս ձայների վերահաշվարկ է մեկնարկել։ Քիչ առաջ պարզ դարձավ, որ այս տեղամասի պարկը, որը պարտադիր պիտի փակ լիներ՝ ըստ օրենքի, կիսաբաց է եղել։

Հատկանշական է, որ 7/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն է եղել, վերջինս ևս ներկա էր ձայների վերահաշվարկին։ Քլոյանը, փորձելով արդարանալ, ասում էր, թե մտադրված ոչինչ չի արել, ինչին ի պատասխան նրան տեղեկացրին, որ իրեն կարող սպառնալ տուգանք մինչեւ նույնիսկ 300 հազար ՀՀ դրամի չափով։

«Դե դու մի էլ մտածի, ՔՊ-ն տեղդ հաստատ կվճարի»,- դիմելով Քլոյանին՝ ասաց Քոչարյանի գլխավորած դաշինքի ներկայացուցիչը։