Այլ

Թուրք պատգամավորը վիրավորել է Էդողանին. ի՞նչ է հայտնի

Թուրք պատգամավորը վիրավորել է Էդողանին. ի՞նչ է հայտնի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանի դեմ Իզմիրի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

Միջանկյալ նշենք, որ Էրդողանը ընդդիմությանը քննադատել էր «ցուցամոլությունից կախվախության մեջ» լինելու համար, ինչին արձագանքել էր Օզքանը։

Էրդողանի խոսքին ի պատասխան՝ Իզմիրից ընտրված պատգամավորը սոցցանցում գրառում է կատարել։

«Նստիր պալատում (նախագահական նստավայր-խմբ․), բազմիր գահին, թող դոլարներն ու միլիարդները քո խաղալիքը լինեն, վատությունն ու շռայլությունը՝ քո ուղեկիցները, հարուստները՝ քո ընկերները, մեզ ե՞ս ասում «ցուցամոլությունից կախված»,-գրել է նա ու Էրդողանին անվանել «սնոբ»*։

* մարդ, որ հիանում է բարձրաշխարհիկ հասարակությամբ, ամեն կերպ նմանակում նրանց ու ձգտում հայտնվել այդ հասարակության շարքերում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image