Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում․ Իվա Մարության

Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում․ Իվա Մարության

Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանին անվստահություն հայտնելու գործընթաց է իրականացնում, մեզ հաջողվեց կապ հաստատել Մարությանի տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ։

Hraparak.am-ը հարցրեց նրան՝ իրենք կմնա՞ն Հայաստանում, թե՞ կհեռանան երկրից, եթե իր ամուսինը պաշտոնանկ արվի, քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով այս իշխանությունները քրեական գործեր հարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ սկսեն, և ի՞նչ կանեք այդ դեպքում։

-Մենք շատ ամուր ընտանիք ենք և ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, և մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքը ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։

-Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։

-Իմ պատասխանի մեջ կար դա արդեն, եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երևի սպասելի էր նաև։