Ո՞վ է նշանակվելու առողջապահության նախարար

Ո՞վ է նշանակվելու առողջապահության նախարար

Մեզ հայտնի է դարձել,որ Արսեն Թորոսյանի հրաժարականից հետո առողջապահության նախարար է նշանակվելու նրա տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Նշենք, որ Թորոսյանն այսօր, ըստ մեր տեղեկությունների, հրաժեշտ է տվել աշխատակազմին, նաև տեղեկացանք, որ Ավանեսյանը հենց այսօր է նշանակվելու։

Մենք կապվեցինք Անահիտ Ավանեսյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ինքը նշանակվելու է նախարար, պատասխանեց, որ նման որոշում դեռ չկա։ Իսկ առաջարկ կա՞՝ հարցրինք, պատասխանեց՝ «քննարկվում է»։

Հարցրինք նաև, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ այսօր է լինելու իր նշանակումը․ «Դեռ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:

1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում:

2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավունքի մագիստրոսի կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում:

2003 թվականին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին:

2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում:

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև

2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանկ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: