Սերժ Սարգսյանը՝ արցախահայության՝ ԼՂ վերադարձի հնարավորության մասին

Սերժ Սարգսյանը՝ արցախահայության՝ ԼՂ վերադարձի հնարավորության մասին

«Կգա ժամանակը, մենք այդ մասին կխոսենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարութունը անելով։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագրսյանը։ Նշենք, որ լրագրողները նրանից հետաքրքրվում էին, թե վերջերս ի՞նչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Արցախի էջը իր համար փակված չէ։

Դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում արցախցիների վերադարձը ԼՂ, Սարգսյանն արձագանքեց․ «Դա պիտի արցախահայությանը հարցնել։ Դա պիտի իրենց յուրաքանչյուրին հարցնել, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալ Արցախ։ Այն, որ վերադարձը ցանկալի է, դա միանշանակ է, բայց այնտեղ պիտի լինեն համապատասխան պայմաններ, իսկ թե ինչ պայմանների մասին է խոսքը, դրա մասին չեմ կարող ես հիմա ասել՝ չիմանալով նրանց կարծիքը»։