Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերը կարող են դառնալ ՍԴ քննության առարկա. Հրայր Թովմասյան

Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերը կարող են դառնալ ՍԴ քննության առարկա. Հրայր Թովմասյան

«Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերը կարող են դառնալ ինչ-որ մի փուլում ՍԴ քննության առարկա, այս փուլում դրա վերաբերյալ թույլ տվեք հարցերին չպատասխանել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած մտքերի և դրա խանդրահարույց լինելու վերաբերյալ հարցին։

Հրայր Թովմասյանը անդրադարձավ նաեւ Փաշինյան հնչեցրած այն մտքին, թե որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման չի ստորագրվի,  նա նշեց, որ հանրային քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում.

«Կարող է լինել տարբեր շահագրգիռ հանությունների հետ այդ հացի քննարկում»։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Սահամանադրություն փոխելու քննարկումներին, Թովմասյանն ասաց` այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում։