Չվերթներ են հետաձգվում և չեղարկվում․ ի՞նչ վիճակ է Մոսկվայում

Չվերթներ են հետաձգվում և չեղարկվում․ ի՞նչ վիճակ է Մոսկվայում

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, առնվազն 20 չվերթ է հետաձգվել, ևս ութը չեղարկվել է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Մոսկվայի ժամանակով ժամը 9.14-ի տվյալներով՝ Վնուկովոյում չորս չվերթ հետաձգվել է, յոթը՝ չեղարկվել։

«Դոմոդեդովոյում» հետաձգվել է ինը չվերթ, «Շերեմետևոյում»՝ յոթ չվերթ, իսկ մեկը՝ չեղարկվել։

Երկուշաբթի օրը թանձր մառախուղ է իջել Մոսկվայի հյուսիս-արևմուտքին սահմանակից մերձմոսկովյան շրջաններում, տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։