Հակառակորդը վնասել է ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ

Հակառակորդը վնասել է ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ

Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ սահմանին 2 զոհ ունենք,մինչդեռ դրա մասին մենք ավելի վաղ էինք գրել․ իրավիճակը շփման գոտում շարունակում է լարված մնալ։ Մենք նոր ինֆորմացիա ստացանք, որ քիչ առաջ հակառակորդը վնասել է Տավուշի զորամասերից մեկի ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, վերջինս մեզ փոխանցեց՝ ինֆորմացիան չի մեկնաբանում։

Հ.Գ. Հետաքրքիր է, որ պաշտոնական Երեւանը փոխարենը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, ինֆորմացիա է թաքցնում եւ փորձում լռեցնել զանգվածային լրատվամիջոցներին։