Մոտ մեկ ժամ է, Շիրակի մարզի բնակիչները փակել են Բագրավան-Ջրափի ճանապարհը՝ պահանջելով լուծել ճանապարհների հարցը, որոնք քարուքանդ, անմխիթար վիճակում են: Հանդիպում են պահանջում կառավարության անդամների հետ:
Նշենք, սակայն, որ մինչ այս պահը քաղաքացիների հետ չի հանդիպել անգամ մարզպետարանի ներկայացուցիչներից որևէ մեկը: Տեղում մարզային ոստիկանության աշխատակիցներն են, որոնք փորձում են համոզել քաղաքացիներին, որպեսզի մեքենաները դուրս բերեն մայթեզրից, բացեն ճանապարհը, սակայն այն շարունակում է փակ մնալ, բեռնատար և մարդատար ավտոմեքենաների վարորդներն ստիպված են սպասել:



