Հարցազրույց

Ես՝ որպես ազատամարտիկ, անելու եմ ամեն հնարավոր բան, որ թուրքը Երևան չմտնի

Ես՝ որպես ազատամարտիկ, անելու եմ ամեն հնարավոր բան, որ թուրքը Երևան չմտնի

Օրերս Երևանի քաղաքապետարանում հանրային լսումներ էր կազմակերպվել` ավտոկայանատեղիների վճարների նոր դրույքաչափերի թեմայով: Բանն այն է, որ ՔՊ-ական ավագանին որոշել է նոր, ահռելի բարձր դրույքաչափեր սահմանել կենտրոնում կայանելու համար, ինչը հասարակության շրջանում վրդովմունք է առաջացրել: Հանրային քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ազատամարտիկ Նարինե Հայրապետյանը` Նարե Սոսեն, միակ սուր ելույթն ունեցած ավագանու անդամն էր: Նա հայտարարեց, որ անընդունելի է երևանցիների հետ այդպես վարվելը, որ Փաշինյանն առաջ արագաչափերն էր սկոտչում, իսկ այժմ անում է իր՝ նախկինում տված խոստումների ճիշտ հակառակը: Զրուցել ենք Նարինե Հայրապետյանի հետ:

- Հանրային լսումների ժամանակ միայն Դուք ակտիվ եւ կտրուկ ելույք ունեցաք: Ինչո՞վ էր մնացյալի լռությունը պայմանավորված:

- Ցանկացած գործողություն, որը վերաբերում է մարդկանց առօրյան խաթարելուն, անընդունելի է ցանկացած նորմալ հայ մարդու համար, ի դեպ, կապ չունի` ընդդիմադիր ես, թե կառավարության անդամ: Չի կարող այդ ամենը լինել ընդունելի, ինչպե՞ս ես հանդուրժում այս վերաբերմունքը: Եթե դու իսկապես քո ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար մտահոգ ես, ապա անհնար է, որ այս բեռը քեզ համար ընդունելի լինի: Կենտրոնը ոչ թե բեռնաթափում են, այլ հայաթափում, շատ լավ հասկանալով, որ վնասում են հայաբնակեցմանը:

- Փաստորեն իշխանությունն անում է իր տված խոստումների ճիշտ հակառակը:

- Ակնհայտ է: Ասում էին` կարմիր գծեր գոյություն չունեն, պարզվեց` իրենց ասածի հակառակն է միշտ լինում…. ինչ վերաբերում է տեսախցիկներ փակողին, ապա նա բոլոր հնարավոր միջոցներով կեղեքում է ժողովրդին: Այս ձևով նաև փոքր բիզնեսին են վնասում: Մեծ բիզնես ունեցողն էլի կարողանալու է իր գործն անել, բայց փոքր և միջին բիզնեսը սրանից էլ են տուժելու: Տուրքեր, հարկեր են հորինում, ծխախոտի համար տուգանում են, ինչ ասես անում են և ոչ մի բան հայ ժողովրդի շահերից չէ: Այնպես են անում, որ հայ մարդն այս պայմաններից զզվի և ելքեր փնտրի՝ ապահով կյանքով ապրելու: Դատելով թուրքերի հետ բարեկամանալու նրանց մոլուցքից, հավանաբար Երևանի կենտրոնը, հետագայում ողջ Երևանը վերածելու են սպասարկման կենտրոնի: Կազինոներ, հյուրանոցներ, զվարճանքի վայրեր, Երևանը փորձում են դարձնել սպասարկման կենտրոն: Սկզբում մարդկանց կենտրոնից կքշեն տարբեր անկյուններ, հետո էլ կասեն, որ նաև մայրաքաղաքն է ծանրաբեռնված ու կանեն այն, ինչ ուզում են: Ես՝ որպես ազատամարտիկ, անելու եմ ամեն հնարավոր բան, որ թուրքը Երևան չմտնի:

- Իսկ այս թեմայով հանրային լսումներից ի՞նչ պարզ դարձավ:

- Թույլ չենք տալու այսպես կործանեն երկիրը: Մեր տղերքին կոտորեցին, «ազատամարտիկ» բառից են հրաժարվում, հիմա այլ բաներ են փորձում անել, բայց չի ստացվելու, նրանք շատ փոքր ճիվաղներ են, ինչ-որ բան անելու համար: Արցախն էլ հայաթափեցին, մեր ժողովրդի ցավի վրա են խաղում: Տղերքին տարան զոհեցին…. որովհետև տեր չկանգնեցին: Հիմա էլ ասում են` եթե չեք ուզում այդ ամենի կրկնությունը, պետք է ամեն ինչի հետ համակերպվեք: Մեր ժողովուրդը հուսալքված է, բայց չեմ կարծում, որ հայն այն տեսակն է, որը կարող է երկար չոքած մնալ:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image