ԱԳՆ աշխատակիցը 5 տարվա բանտարկության է դատապարտվել

ԱԳՆ աշխատակիցը 5 տարվա բանտարկության է դատապարտվել

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը հունիսի 15-ին հինգ տարվա բանտարկության է դատապարտել ՌԴ ԱԳՆ արժութա-ֆինանսական դեպարտամենտի փորձագետին՝ մեկ միլիոն դոլարի վատնում կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ քաղհայցը՝ 67 461 ռուբլի ընդհանուր արժեքով բավարարվել է։ Դատապարտյալը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ՔԿ հիմնարկում։

Նշենք, որ դեռ անցյալ տարի ՌԴ ԱԳՆ-ում հայտնաբերվել էր խոշոր գումարի կորուստ եւ անհապաղ գերատեսչության ղեկավարությունը դիմել էր իրավապահներին։ Անցկացված քննությամբ էլ արժութա-ֆինանսական բաժնի աշխատակցուհին ներգրավվել էր որպես մեղադրյալ։