Ավտո չկա, ոնց ուզում եք հասեք. Վարժական հավաքի մասնակիցներին մեքենա չեն տրամադրել

Ավտո չկա, ոնց ուզում եք հասեք. Վարժական հավաքի մասնակիցներին մեքենա չեն տրամադրել

Երեկ մենք լուր էինք գրել, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին  դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ, չտրամադրելով ավտոբուս, որպեսզի մասնակիցները հասնեն իրենց բնակավայրեր: Որից հետո վարժական հավաքի մասնակիցները փակել էին Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին:

«Հրապարակ»-ի հետ զրույցում հավաքի մասնակիցներից Հովհաննես Վարդանյանը նշեց, որ իրենց դիրքերից իջեցրել են Ծովակ գյուղի մոտ և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունից ասել են, որ ոնց ուզում եք գնացեք հասեք:

«Ժամանակին տանում են դիրքեր, տուն-տեղ թողած գնում ենք, պոստ ենք պահում, երբ վերջանում է, ավտո չեն տրամադրում, որ մեր երեխաներին հասնենք, ամեն մեկը իրենց գումարով պետք է անեն դա, այսպես են բանակ պահում:
Մեր տղերքից մեկը խոսել է բանակային կորպուսի հրամանատարի հետ, իրեն ասել է, որ ավտո չկա, ոնց ուզում եք հասեք»:

Մեր այն հարցին, թե ինչպես եք հետ վերադարձել, Վարդանյանը նշեց. «Վեճից հետո (փողոց փակելուց խմբ.) նոր ավտո են տրամադրել»:

Այն հարցին՝ ձեզ տեղեկացրե՞լ են արդյոք, որ ավտոբուսը ընդամենը ուշանում է, պատասխանեց. «Մեզ նման բան չեն ասել»: