«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը մերձեցման հավաք է կազմակերպել

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը մերձեցման հավաք է կազմակերպել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում թրեյնինգներ է անելու։ Հրավիրվել են դատարանների նախագահները, որոշ դատավորներ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարը՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանը։

Ի՞նչ հավաք է եւ ի՞նչ նպատակով․ մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց․ «Բարձրագույն դատական խորհուրդը տարբեր ձեւաչափերով աշխատում է դատական համակարգի ներկայացուցիչների հետ, երբ նպատակահարմար գտնենք, լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»։