Միշելը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման

Միշելը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման։

Այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Միշելը հրավիրել է վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին հանդիպման, որը կկայանա Բրյուսելում` հոկտեմբերի վերջին շաբաթը»,– հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նախորդ հադիպումը Բրյուսելում տեղի է ունեցել հուլիսի 15-ին։