Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճար կամ Այա Սոֆիա մուտքը հաջորդ տարվա հունվարի 15-ից տուրիստների համար կդառնա վճարովի։ Նրանց համար առանձին մուտք կհատկացվի, իսկ ներկայիս մուտքը կօգտագործվի նրանց համար, ովքեր մուտք են գործելու տաճար աղոթելու նպատակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տուրիզմի եւ Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, ըստ CNN Turk-ի փոխանցման։ Նա նշել է, որ նոր կարգը սահմանվել է, հաշվի առնելով ինչպես ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցումները, այնպես էլ ընդհանուր համաշխարհային պրակտիկան։
Նշվել է նաեւ, որ տուրիստների համար Այա-Սոֆիա այցելության համար սահմանվել է հատուկ աուդիոգիդ, որը հնարավոր կլինի ներբեռնել բջջային հեռախոսում։ Ցանկության դեպքում էլ տուրիստները կստանան ականջակալներ մուտքի մոտ եւ ինքնուրույն կկարողանան տաճարում էքսկուրսիա կատարել։
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց է, որը կառուցվել է 6-րդ դարում Հուստինիանոս կայսեր օրոք, նորոգման աշխատանքներն իրականացնող ճարտարապետներից մեկը հայ Տրդատ ճարտարապետն էր, որին է վերագրվում տաճարի գմբեթը։ Այն 1453 թվականից դարձել է մզկիթ, երբ Կոստանդնուպոլիսը դարձել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ 1935 թվականին տաճարը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի հրամանով դարձել է թանգարան։ 1985 թվականից այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է։