Մեր սեւազգեստ մայրերն էլ են հրապարակում

Մեր սեւազգեստ մայրերն էլ են հրապարակում

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` ինքը առողջական խնդիրների պատճառով «Ազատության» հրապարակում ընթացող ակցիաներին միանալ չի կարող, սակայն ողջունում է դրանք:

«Իմ խմբի բոլոր սևազգեստ մայրերն այնտեղ են, դուրս են եկել հրապարակ` իրենց բողոքի ձայնն ու դժգոհությունը բարձրաձայնելու, սակայն ես առողջական խնդիրների պատճառով նրանց միանալ չեմ կարող: Եթե ընդդիմադիրները մինչև վերջ գնան, համոզված եմ, որ դրական արդյունք, անպայման կլինի: Այն որդեկորույս մայրերը, որոնք Աննայի հետ հանդիպումներ են ունենում, բնականաբար, ընդդիմության ակցիային չեն միանա, սակայն մենք հներս` բոլորս միացել ենք: Ես միայն իմ խմբի տեղը կարող եմ երաշխավորել, իսկ նրանք արդեն չորրորդ օրն է հրապարակում են, անգամ աղջիկս ու թոռնիկներս են հրապարակում», - նշում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա` մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք: «Սա մեր հողերի խնդիրն է, որը ձեռք է բերվել արյունով, մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք: Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից որևէ ակնկալիք չունեմ, սայլը տեղից չի շարժվում», - եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը: