Ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը կամ էլ երևի իրենց ընկերն ա, դիմել են․ Հրաչյա Հակոբյան

Ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը կամ էլ երևի իրենց ընկերն ա, դիմել են․ Հրաչյա Հակոբյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ նոր է իմանում այդ մասին ու չգիտի՝ ինչպես մեկնաբանել․ «Ո՞նց մեկնաբանեմ, դիմել են, դիմել են»։

-Այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, որ Քոչարյանի հարցով բանը հասել է մինչև Արցախի նախկին ու ներկա նախագահներին։

-Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրանց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի։ Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Էդ ա միակ բանը, էլի։

-Սրան քաղաքական գնահատական կտրվի՞ Ձեր կողմից։

-Չգիտեմ, ես հենց նոր Ձեզնից լսեցի։

-Իսկ եթե դատախազությունը բավարարի՞ խնդրանքը։

-Բավարարի, բավարարի․․․

-Պարզապես ասում են՝ այս իշխանությունների նպատակն է Քոչարյանին անպայման նստեցնելը։

-Իշխանությունները ինչ-որ մեկին նստացնելու նպատակ չունեն, իշխանություններն ունեն օրենքը խախտածներին նստացնելու՝ դա կլինի Քոչարյան, դա կլինի այլ անձ, այսինքն՝ անձնավորված չի ոչ մի բան։ Ընդամենը, եթե օրենք ա խախտվել, եթե հանցագործություն ա կատարվել, իշխանություններն իրանց են ուզում նստացնել, այլ ոչ թե անձանց։