Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանում, ներառյալ նաեւ մայրաքաղաք Փարիզում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր աստիճան՝ անոմալ շոգ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Համարյա ողջ Ֆրանսիայի տարածքը ներկայումս գտնվում է եղանակային սպառնալիքի նարնջագույն մակարդակում։ Սպասվում են առավելագույն ջերմաստիճաններ։
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Փարիզում մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ է սահմանվում՝ երեք շաբաթվա տարբերությամբ։ Կանխատեսումների համաձայն՝ Փարիզում սնդիկի սյունը կարող է գերազանցել +35 աստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի։ Որոշ շրջաններում այն կարող է հասնել +41 աստիճանի։