Այլ

Մակրոնի տպավորությունը Նիկոլ Փաշինյանի մասին

Մակրոնի տպավորությունը Նիկոլ Փաշինյանի մասին

2018թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ,«Քուռկիկ Ջալալու վրա էր» ու թուրը՝ աջ էլ էր կտրում, ձախ էլ, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ինչպիսին է իր տպավորությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Թվում էր՝ Ֆրանկֆոնիայի սելֆիներից, քեֆ- ուրախությունից, երգ ու պարից, համբույր ու գրկախառնությունից հետո  Մակրոնը կասի՝ օ՜․․․ 

Բայց անգամ 2018թ․-ին Մակրոնը խուսափողական պատասխան տվեց։ Սա ես ասում եմ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին չթվա, որ մակրոնյան գրկախառնություններից քաղցր-մեղցր խոսքերը ուղղված են իր անձի նկատմամբ տածած անսահման ու անհատակ սիրով կամ իր կատարած դիվանագիտական նուրբ աշխատանքով։ Ֆրանսիան, ինչ հիշում եմ, մինչև Փաշինյանի ծնվելն էլ, հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ իր խորին հարգանքն է ունեցել։ 

Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցը՝ ինչպիսին է իր տպավորությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին,  հենց այդ նպատակն էր հետապնդում, որ նա մի քանի հարկանի գովեստներ կշռայլի։ Մակրոնի պատասխանը սառը ցնցուղի նման էր․ «Քաղաքականության վերաբերյալ իմ դիրքորոշումն այն է, որ տպավորություններով չեմ կիսվում, այլ գործում եմ, աշխատում, տեսլական ունենում և իրագործում այդ տեսլականը»:

2018-ից հետո համարյա հինգ տարի անցել է։ Կարծում եմ Մակրոնն արդեն տեսլական կունենա, թե ինչպիսինն է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ հարցը նրա այլևս ոչ Ազատության, ոչ էլ մի այլ թղթակից կտա։ Որովհետև շատ լավ պատկերացնում են, որ սեփական երկիրը թշնամուն հանձնած ու ;;խաղաղության փետուրների տակ ծվարած մարդը,, ոչ մի երկրի ղեկավարի համար ընդունելի չէ։ Անգամ եթե  այդ մարդը աշխատում է իրենց պետության համար։ Այնպես որ Փաշինյանի մակրոնյան կամ ցանկացած այլ  գրկախառնությունները ձեզ համար են՝ վարկանիշային ներքին  սանդղակից անդունդ չգլորվելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image