Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթեւեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, եւ հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետեւ միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում եւ` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը զանգահարել է Արարատ Միրզոյանին, ասել` հետաձգեք ԱԺ խորհրդի այսօրվա նիստը, պետք է շտկումներ մտցվեն նախագծի մեջ: Խորհրդի իմքայլական անդամները, բացի Արարատից, մինչեւ վերջին վայրկյանը չեն իմացել, որ նիստը հետաձգվում է: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ` միջազգայինները կառավարությանը` փոխվարչապետերին եւ արդարադատության նախարարին նաեւ զգուշացրել են, որ կանգ առնել է պետք:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի
Գրել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությո...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
×
❮
❯