ՔՊ-ն այսօր հավաք կանցկացնի

ՔՊ-ն այսօր հավաք կանցկացնի

Այսօր՝ կեսօրին Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում իշխող ուժը հավաք կանցկացնի,որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Օրակարգում, ըստ իմքայլականի, տարբեր հարցեր կլինեն,նախեւառաջ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Կառավարության թեկնածուն, ինչպես գրել էինք, Էդգար Շաթիրյանն է, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով: