Քրիստինե Գրիգորյանը պարգևավճարը ստացել է ու հրաժարական տվել

Քրիստինե Գրիգորյանը պարգևավճարը ստացել է ու հրաժարական տվել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մինչև հրաժարական տալը պարգևավճարներ է ստացել, նոր է հրաժարական տվել։ Մենք տեղեկություն էինք ստացել, որ աշխատանքից ազատվելու դիմում գրելուց առաջ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը բարձր պարգեւավճար է ստացել: Եւ հարցում էինք արել ՄԻՊ գրասենյակ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեր հարցմանն ի ապատասխան տեղեկացրել են, որ 2022 թվականի դեկտեմբեր և 2023 հունվար ամիսներին ՄԻՊ «ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք» ստացել են 1 մլն 549 հազար դրամ պարգևավճար։ Բանն այն է, որ ՄԻՊ գրասենյակումում միայն մեկ ինքնավար պաշտոն կա, և դա հենց օմբուդսմենի պաշտոնն է ու ստացվում է, որ Գրիգորյանը 2 ամսվա համար ստացել է 1 մլն 549 հազար դրամ պարգևավճար:

Նշենք, որ ՄԻՊ-ի բուն աշխատավարձն էլ կազմում է 992 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Ք. Գրիգորյանը հունվարի 23-ին դիմում գրեց եւ ազատվեց ՄԻՊ պաշտոնից` Հակահետախուզության կոմիտեի ղեկավար նշանակվելու համար: Այդ լուրը մեծ աղմուկ առաջացրեց, թերեւս դա է պատճառը, որ նրա նշանակման հրամանը ուշանում է: Ի դեպ, ՄԻՊ-ի պաշտոնում նոր թեկնածու էլ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում գտնել եւ Սահմանադրությամբ սահմանված` ՄԻՊ առաջադրման ընթացակարգն արդեն իսկ խախտվել է: