Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի

Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...
Արդարությունը միևնույն է հաղթելու է», - գրել է փաստաբանը:

Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատ էր արձակվել 2021-ի դեկտեմբերին՝ 70 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառելը, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):