Այ տղա, էդ ի՞նչ ես անում․․․

Այ տղա, էդ ի՞նչ ես անում․․․

Երկրաշարժն էլ առի՞ թ էր հա, որ Նիկոլի սիրտը ցավից այնպես ցնցվի, որ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք բոլոր ճանապարհները բացի։ Ու թե բան է, մեկը հանկարծ խոսի՝ այ տղա էդ ի՞նչ ես անում, չքմեղացած ասի՝ աղետից տուժած երկիր է, մարդասիրություն ենք ցուցաբերում։ Երկրաշարժը ոնց որ էս իշխանության համար հարգելի պատճառ է։ Փոխանակ թշնամու կողմից ժամանակավոր դադարն օգտագործի՝ երկրի դիրքերն ամրապնդելու, անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ, մտածում է, թե ինչ նվիրի թշնամուն, որ ավելի գոհ լինի։ Այո, հենց ձեր մտքով ինչ անցնում է, չեմ կասկածում, նվիրելու է։ Բա տուժած երկիր է, չէ՞։ ,,Մարդասիրություն,, անվան տակ, թե էլ ինչեր է պատրաստ նվիրաբերել թշնամուն, ոչ մեկը չգիտի։ Համոզված եմ, որ նրա շրջապատից ում էլ հարցնես, թե երկրաշարժից հետո արագացված խաղաղության պայմանագրով ինչ եք հանձնելու կամ անելու, ուսերը վեր կքաշի։ Ոչ մեկը չգիտի, թե ինչ պատուհաս է բերվելու հայ ազգի գլխին։ Արցախ ու Հայաստան աշխարհի հարցը լուծվում է՝ առանց հայերի, մի Նիկոլով։ 

Մեկը ասի՝ ինչու՞ ես այս դժնդակ ժամանակներում Հայաստանի ճանապարհները բացում, Հայոց բերդի դուռը բացում։ Առանց այդ էլ թշնամին բարձունքներն առել ու թազնել է այնտեղ։ Բացում ես, որ իրենց կանանց ու երեխաներին էլ բերե՞ն։ Ինչու՞ ես շտապում՝ ժամ առաջ լռեցնելու հայոց զանգը։