Րոպեներ առաջ բերման են ենթարկել Հակոբ Բերբերյանին․ իրավապաշտպան

Րոպեներ առաջ բերման են ենթարկել Հակոբ Բերբերյանին․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հակոբ Բերբերյանին րոպեներ առաջ բերման են ենթարկել Օպերայի մոտակայքից՝ առանց պատճառը բացատրելու։ Բերման ենթարկելու պահին Հակոբը տաքսի էր սպասում։ Ներկայում նա ոստիկանության կենտրոնականի բաժնում է»։