«Հրապարակ». Բանկերը հրաժարվո՞ւմ են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին

«Հրապարակ». Բանկերը հրաժարվո՞ւմ են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին

Մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը՝ վարձով տների գներն են բարձրացել, բոլոր մյուս ծառայությունների։ Բայց ամենից շատ դժգոհությունները բանկերից են, որոնք հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին՝ հորինված եւ անօրինական պատճառաբանություններով։ Մասնավորապես՝ հաշվի համարներ չեն բացում ՌԴ քաղաքացիների համար։

Մենք տասնյակ բողոքներ ենք ստացել ՌԴ-ից ժամանած անձանցից (տես էջ 4)։ Բանկերը հերքում են խտրական մոտեցման պահը, Կենտրոնական բանկը հերքում է, թե բանավոր հրահանգ է իջեցրել՝ չսպասարկել Ռուսաստանից ժամանած, ոչ ռեզիդենտ անձանց։ Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն։