Թուրքիայի իշխանությունները հետաքննում են կապալառու կազմակերպությունների 221 կասկածյալ աշխատակիցների և ղեկավարների՝ կապված երկրում երկրաշարժերի հետևանքով բնակելի շենքերի ավերման հետ։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ Թուրքիայի արդարադատության նախարարությանը հղումով։
Այս պահին ձերբակալված է մոտ 30 մարդ, մոտ 150-ը՝ տնային կալանքի տակ են։
Հինգշաբթի Ադանայում ձերբակալել են կապալառու կազմակերպության 5 աշխատակիցների, որոնց կառուցած տներից 11-ը փլուզվել են։
Եվս մեկ ղեկավար ձերբակալվել է Քահրամանմարաշում․ նա փորձել է նավով լքել երկիրը:
Դատախազությունը պարբերաբար լրացնում է շենքերի փլուզման պատճառների վերաբերյալ ընթացող հետաքննության շրջանակներում կալանավորված անձանց ցուցակը։ Ստամբուլում 60 կասկածյալներից 5-ը հայտնվել են արտերկրում, իսկ 10 մարդ համարվում է զոհված։