Գերմանական Deutsche Welle-ն հաղորդում է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հատչիսոնը հանդես է եկել Թուրքիայի հասցեին կոշտ հայտարարությամբ, կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի փորձարկումների հետ։ Հատչիսոնը մասնավորապես ասել է․ «Չկա որեւէ լավ բան այդ փորձարկումների հետ կապված տեղեկատվությունից։ Սկսած 2017 թվականից, երբ Թուրքիան հայտարարեց, որ գնում է Ս-400 համակարգերը, Միացյալ Նահանգները եւ նույնիսկ ողջ ՆԱՏՕ-ն շատ ջանքեր գործադրեց, որպեսզի դա կանխի։ Մենք բոլորս, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, արեցինք ամեն բան, ինչ մեր ուժերի սահմաններում էր, որպեսզի խանգարենք Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային համակարգերի ձեռբերումը Ռուսաստանի կողմից, որը հանդիսանում է մեր ընդհանուր թշնամին։ Ռուսաստանի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը եւ դրանց ինտեգրացիան ՆԱՏՕ-ում արդեն ծայրահեղ կետ է։ Դրանում չկա որեւէ կասկած»։
Այլ
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
×
❮
❯