Կենտրոնի թաղապետի տեղակալի կողմից ծեծի ենթարկվածի վիճակը գնահատվում է բավարար
Գրել էինք, որ Կենտրոնի թաղապետի տեղակալը ծեծի է ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանին ,ջարդուփշուր արել նրա աշխատասենյակը։ Մարգարյանին տեղափոխել են հիվանդանոց։
«Հրապարակին» Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացրեց ,որ Մ․Մ․-ի վիճակը գնահատվում է բավարար, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։
Կարծիքներ