Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին. Իվետա Մուկուչյանը երգե՞լ է

Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին. Իվետա Մուկուչյանը երգե՞լ է

«Արմաս» գինու գործարանում կիրակի օրը տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Ներկաները վարչապետի տիկնոջ հետ ընթրելու համար վճարել են մեկ միլիոն դրամ: 

Մենք տեղեկացանք, որ այդ օրը հիմնականում հնչել է հայ դասական երաժշտություն` Կոմիտաս, Արամ Խաչատրյան և այլն` «Էթնո քոլորս» խմբի կատարմամբ։

Մենք նաև տեղեկացանք, որ այդ օրը երաժշտական կատարմամբ հանդես է եկել Աննա Հակոբյանի ընկերուհին` Իվետա Մուկուչյանը: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Մուկուչյանից, սակայն նա լսելով մեր հարցն անմիջապես անջատեց հեռախոսը` ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունը։

Հ․Գ Մեր հրապարակումից ժամեր անց «Հրապարակի» խմբագրություն զանգահարեց Իվետա Մուկուչյանի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանն, ով ասաց, որ երգչուհին չի մասնակցել Աննա Հակոբյանի ընթրիքին և չի երգել: Իսկ թե ինչու չհերքեց երգչուհին անձամբ մեզ հետ զրույցում, Լիլիթ Հակոբյանն ասաց, որ այդ պահին անհարմար է եղել և պարզապես մեր հարցին պատասխանել երգչուհին չի կարողացել։