Իսրայելի ոստիկանությունը, մի խումբ հրեաների հետ, հարձակվել է Երուսաղեմի հայկական թաղամասի վրա (տեսանյութ)

Իսրայելի ոստիկանությունը, մի խումբ հրեաների հետ, հարձակվել է Երուսաղեմի հայկական թաղամասի վրա (տեսանյութ)

Save the ArQ շարժման համահիմնադիր, Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի այգի հատվածում հերթապահություն իրականացնող Սեդրակ Բալյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ գրանցվել է հերթական հարձակումը հայկական թաղամասի ուղղությամբ։

«Առավոտյան ժամը 11.00-ին ոստիկանները մի խումբ վերաբնակիչների հետ ներխուժել են կովերի պարտեզ, քանդել են ժամանակավոր պահակակետերը, որտեղ հերթապահություն էին իրականացնում պատրիարքարանի կողմից վարձակալված անվտանգության ընկերության աշխատակիցները»,- ասաց Բալյանը։

Հարձակվողները քանդել են պահակակետերը, հրմշտոց սկսել, հրել ոչ միայն անվտանգության աշխատակիցներին, այլև հոգևորականներին։ 

Քանդելուց ու հրմշտոցից հետո հրեա վերաբնակիչները հեռացել են, սակայն ոստիկանները մինչև հիմա էլ «Կովերի այգում» են։ Հատկանշանական է, որ որևէ օրինական փաստաթուղթ կամ դատարանի որոշում ոչ ոստիկանները, ոչ վերաբնակիչները չեն ներկայացրել։ 

Ի դեպ, նկատենք, որ Իսրայելի ոստիկանությունը հրեաների դեպքում ոչ մի օրինական պահանջ չի ուզում, և մեծ նախաձեռնողականությամբ խախտում է հենց Իսրայելի օրենքները՝ անօրինական գործողությունների դիմելով:

Սեդրակ Բալյանը տեղեկացրեց, որ դեռևս մեկ ամիս առաջ, իսրայելական Զանախ ընկերության վերահսկողության տակ գտնվող փոքրիկ մեկսենյականոց շինությունը, որը դատարկ էր ու այնտեղ փորձել էին տեղավորվել՝ Իսրայելի ոստիկանությունը թույլ չէր տվել, ասելով, որ չկա դատարանի որոշում։

Բալյանը մեզ տեղեկացրեց, որ դատարանի որոշումն արդեն պետք է լիներ, սակայն դատարանը ժամանակ է խնդրել և պատրիարքարանը ևս մեկ ամիս ժամանակ է տվել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։