Հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դիակ

Հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դիակ

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ մեր ընթերցողներից մեկը զանգահարեց խմբագրություն և հայտնեց, որ Զովունի համայնքի բուժարանի հարակից տարածքում անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, որի ընթացքում զոհվել են ամուսիններ։

Մեր տեղեկություններով, ամուսինը գողական աշխարհի ներկայացուցիչ Դռտե Արտակն է։