Խաբված հասարակություն

Խաբված հասարակություն

Երբ 2018-ին զգուշացնում էին, թե կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները եռանդով հերքում էին, վիրավորում նման հարց բարձրացնողներին: Երբ ասում էին` հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ եք խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում` «իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները», վրդովվում էին, թե` «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Երբ մարդիկ ահազանգում էին, թե «Արցախը հանձնում եք», երդում-պատառ էին ուտում, թե` «ով հանձնի...»: Երբ ոմանք զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ասում էին` թշնամուն «նավոդկա» եք տալիս: Երբ ասում էին, որ կուտակումներ են սահմանին, թշնամին զորաշարժերի մեջ է, որ մեծ պատերազմի նախապատրաստություն է գնում տարածաշրջանում, եւ դրան նաեւ Թուրքիան է մասնակցելու, կարկառուն ՔՊ-ականները հայտարարում էին` մենք վստահ ենք, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի դեմ:

Երբ պատերազմից հետո մարդիկ զգուշացնում էին, որ պատերազմում պարտված անձի` իշխանության ղեկին մնալը վատ հետեւանքներ է ունենալու, պարտված ղեկավարը վատ բանակցող է, ասում էին` չկա նման բան, ժամանակ տվեք` Փաշինյանը կշտկի իրավիճակը: Երբ փոքրիկ սադրանքներով ու մինի-պատերազմներով թշնամին առաջ էր շարժվում` նորանոր տարածքներ գրավելով եւ նոր զոհերի պատճառ դառնալով, ամեն անգամ ասում էին` սա վերջին բախումն է, վերջին զոհը: Երբ սկսեցին Թուրքիայի հետ սիրախաղերը եւ խոստումները, թե շուտով սահմանը բացվելու է, տնտեսական վիթխարի աճ ենք ունենալու, խաղաղություն է հաստատվելու տարածաշրջանում, մարդիկ զգուշացնում էին, որ դրանք միֆեր են, որ չի լինելու ո՛չ սահմանի բացում, ո՛չ խաղաղություն:

Մենք ճիշտ էինք, դուք` սխալ: