Այլ

ՀՀ-ն գնում է գերմանական ապրանքներ և վաճառում ՌԴ-ին․ Spiegel

ՀՀ-ն գնում է գերմանական ապրանքներ և վաճառում ՌԴ-ին․ Spiegel

Ռուսաստանին հարևան երկրները գնալով ավելի շատ են գնում գերմանական ապրանքներ և, հավանաբար, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, դրանք վաճառում են Մոսկվային, գրում է Der Spiegel-ը։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանը երկու տարվա ընթացքում չորս անգամ ավելացրել է արտահանումը դեպի Ռուսաստան՝ հասնցնելով այն մոտ 2,5 միլիարդ դոլարի։

Բացի ավանդական մրգերից ու ընկույզից, ինչպես նաև «Արարատ» մակնշմամբ գինուց ու կոնյակից, վերջին մեկ տարում Հայաստանը սկսել է արտահանել բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական բոլոր տեսակի ապրանքներ, գրում է թերթը։

2022 թվականին Հայաստանը ռուս հաճախորդներին մատակարարել է 460 մլն դոլարի էլեկտրոնային սարքավորումներ։ Նշվում է, որ տեխնիկայի վաճառքը 14 մլն դոլարից հասել է 158 մլն դոլարի:

Դեկտեմբերին գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը հայկական բիզնեսից 287%-ով բարձր է եղել 2018-2020 թվականների միջին ցուցանիշից։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image