Ադրբեջանի Թվային զրագացման և տրանսպրոտի նախարարությունն ու Զբոսաշրջության պետական գործակալությունն այսօր հայտարարությամբ են հանդես եկել այն մասին, որ օտարերկրացիներն արդեն կարող են դիմել Ադրբեջանում գործող զբոսաշրջային ընկերություններին՝ Շուշի և Մատաղիս այցելելու համար։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հետաքրքրական է, որ նշվում է, որ այցելությունները կարող են կազմակերպվել միայն այն տուրօպերատորների կողմից, որոնց ցուցակը հաստատված կլինի Զբոսաշրջության պետական գործակալության կողմից։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 27-ից ուզում են այցելել օկուպացված Արցախի տարածքներ, ապա այս մասով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղևորությունները կազմակերպելու է միայն կոնկրետ ուղղություններով։ Ադրբեջանցիների քաղաքացիները կարող են այցելել օկուպացված Արցախ սեփական մեքենաներով։ Այսինքն, զավթիչները դեռևս խուսափում են ադրբեջանցիներին թույլ տալ երթևեկել Արցախի բոլոր օկուպացված տարածքներով։
Հետաքրքիր է, որ ինչպես օտարերկրյա զբոսաշրջիկների դեպքում, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների դեպքում ուղևորություններ թույլատրված են միայն Շուշի և Մատաղիս ուղղություններով։
Առանձին կետով շեշտվում է, որ այս երթուղուց դուրս այլ ուղղություններով գնալը խստիվ արգելվում է։ Ու այս պատճառով էլ ժամանակավոր ոստիկանական կետերում վարորդներին կտրվեն հատուկ ուղեցույցներ։