Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»

Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»

Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է տեղափոխվի այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։ Ըստ հրապարակման, Ռոնալդուն լրջորեն մտածում է «Յուվենտուսում» իր ապագայի մասին։ Հնարավոր տեղափոխության պատճառը եղել է այն, որ ակումբը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից 1/8-րդ եզրափակչից հետո, պարտվելով ֆրանսիական «Լիոնի» հետ խաղում։

Պարբերականը գրում է, որ այս հանդիպումից հետո մարզիկը իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է կազմակերպել հանդիպումներ այլ ակումբների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են իրենով։ Ամենից հավանական ակումբը, որտեղ կարող է տեղափոխվել Ռոնալդուն ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենն» է։ Հաղորդվում է, որ Մենդեշը արդեն իսկ առաջին բանակցություններն է վարել ակումբի հետ։