Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը՝ «Ստի վերջը-7» շարքի շրջանակներում, որտեղ խոսվում էր զենքի ապօրինի վաճառքի եւ Ռուսաստանի հետ այդ հողի վրա ծագած հակասությունների մասին, ՀՀ գլխավոր դատախազության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է եւ ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։ Այս մասին հաղորդում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաուղերձների շարք է սկսել, որտեղ բացահայտում է Հայաստանում առկա կոռուպցիան եւ մերկացնում է ՀՀ իշխանությունների չարաշահումները՝ ծխախոտի, ադամանդի, իսկ վերջինում՝ զենքի ապօրինի գնման գործընթացին առնչվող։