Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է եկել

Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է եկել

Այսօր երեկոյան Ազգային ժողով է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հանդիպելու Քաղպայմանագիր խմբակցության անդամների հետ: Նա ՏԻՄ ընտրություններում` Գորիսի եւ Գյումրիի պարտությունից հետո գրեթե ոչ մի թիմակցի հետ չէր շփվել եւ թիմը տարակուսած էր ու հետագա անելիքները չէր պատկերացնում:

Ըստ ամենայնի` այս հանդիպման իմաստը թիմին դուխ տալն է եւ հետագա անելիքների մասին խոսելը:

Ենթադրվում է, որ ՔՊ առաջնորդը նաեւ կվերլուծի պարտության պատճառները եւ կնշի մեղավորներին: Ինչպես նաեւ հույսեր կներշնչի, որ հաջորդ ՏԻՄ-երում հաղթանակը ՔՊ-ինն է լինելու` պետք է ուղղակի եռանդով աշխատել եւ ամեն ինչ անել, որ տեղական իշխանությունը ձեռքից բաց չթողնեն: