Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրական ցուցակի 64–րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը։
«Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։
Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,– հավելել է նա։