Ինչ արժեն Սիրուշոյի համերգի տոմսերը

Ինչ արժեն Սիրուշոյի համերգի տոմսերը

Սուրբ Վալենտինի տոնի շրջանակներում երգչուհի Սիրուշոն միանգամից 2 համերգային ծրագրով է հանդես գալու Dvin Music Hall-ում, մեկը VIP ձեւաչափով` ավելի քիչ հանդիսականի համար, որի տոմսերի արժեքը` 40 հազարից - 60 հազար է: Մյուս համերգը նախատեսված է ամսի 16-ին` ավելի մեծ թվով հանդիսատեսի համար: Այս համերգի տոմսերի արժեքն էլ տատանվում է 8 հազարից 25 հազար դրամի սահմանում:

Այս առիթով, երգչուհին նաեւ գրառում է արել. «Հաշվի առնելով համերգի շուրջ ակտիվությունը, որոշեցինք կրկնել փետրվարի 14-ին կայանալիք համերգը նաև փետրվարի 16-ին: Փետրվարի 14-ին պարզապես համերգ չէ, այլ սիրո տոնին նվիրված մի ամբողջ հեքիաթային երեկո, որի ընթացքում առանձնացված սեղանների շուրջ`մոմերի ներքո, կարող եք ընթրել, խմել, ու ժամանակ անցկացնել @dvinmusichall-ում: 

Իսկ փետրվարի 16-ին Դվինը կվերածվի համերգասրահի, և տոմսերը հասանելի կլինեն ավելի մեծ թվով երկրպագուների և երաժշտասերների, ովքեր ուզում են դիտել համերգ և լսել սիրված երգեր: Սա հատուկ համերգային ծրագիր է, որի ժամանակ հնչելու են երգացանկի բացառապես սիրային երգերը: Բաց մի՛ թողեք կախարդական երեկոները, հասցրեք ամրագրել տոմսերը, քանի որ շուտ են սպառվում»: