Սիրուշոն տիկնիկներ է վաճառում

Սիրուշոն տիկնիկներ է վաճառում

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր բրենդի թողարկած տիկնիկը։

Նա նշել է, որ տիկնիկներն այժմ արտադրվել են սահմանափակ քանակությամբ։

«Մեր առաջին տիկնիկը
Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետև դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երևի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ։ Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլև բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։
Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձևափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք։ Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական։ 
Տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, և վաղը առավոտյան կլինեն առկա Երևանի խոշոր խաղալիքների խանութներում (հասցեները կնշեմ) ինչպես նաև Աբովյան 8-ում գտնվող @pregomesh խանութում։
Իսկ այս պահին կարող եք արդեն սկսել պատվիրել օնլայն pregomesh.com»,-նշել է նա։