Իսրայելի Լոդ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսրայելի Լոդ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն

Արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելի Լոդ քաղաքում հրեա վերաբնակների եւ արաբների բախումների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Որոշում է կայացվել նաեւ սահմանապահ ոստիկանության նոր ստորաբաժանումներ տեղակայել Հուդայի երկրամասից մինչեւ Սամարիայի երկրամաս եւ Լոդ քաղաքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոդի քաղաքապետը պահանջել էր Նեթանյահուհից զորքեր ուղարկել այդ քաղաք, քանի որ իրավիճակը իշխանությունները այլեւս չեն կարողանում վերահսկել։ Al-Mayadeen-ի փոխանցման համաձայն, արաբ դեռահասները սկսել են հրկիզել հրեաների մեքենաները։ Նույնիսկ փորձել են հրկիզել սինագոգներից մեկը։