Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ներկա կգտնվի Միլանի «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:
Թուրք առաջնորդի հետ կլինի նաև ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հայտնում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի օլիմպիական մարզադաշտում։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։
Նա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Կարծիքներ