Ի՞նչ է ասել ԱՄՆ դեսպանը 

Ի՞նչ է ասել ԱՄՆ դեսպանը 

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մի քանի օր առաջ ասել էր, որ հանդիպելու է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին եւ տեղեկացնելու է, թե այս իշխանությունների կողմից ինչ ճնշումներ են գործադրվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ, ինչպես նաեւ իրենց թիմակիցների հանդեպ ճնշումների մասին։ Երեկ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է դեսպանին, եւ ի՞նչ է ասել նա։

«Դեսպանի հետ հանդիպման ժամանակ դեռ չկար Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի այդ լկտի, կապիկավարի ձերբակալումը եւ կալանավորումը, բայց այդ օրվա դրությամբ ես ամեն ինչ ներկայացրել եմ, ինքն էլ շատ ուշադիր լսել է, ասել է, որ սա ժողովրդավարական հիմքերին խոչընդոտ է, եւ փորձելու է իր կողմից անել ամեն ինչ, որ մեր երկիրը զարգանա դեմոկրատական ճանապարհով»,- ասաց Վահե Հակոբյանը։ Նրա խոսքից այն հասկացանք, որ դեսպանը շարքային դիվանագիտական ձեւակերպումներ է տվել՝ առանց որեւէ խոստումի, որ կմիջամտեն կամ կփորձեն պաշտպանել սյունեցիների ոտնահարվող իրավունքները, ինչպես անում էին անցյալում, երբ ընդդիմության գլխից մազ էր պակասում։